Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ նախագահը նոր ոստիկանապետին ներկայացրեց ոստիկանության կոլեգիային

Նոյեմբեր 01,2011 14:53

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնեց «Առավոտին», որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը քիչ առաջ այցելել է ՀՀ ոստիկանության վարչական շենք, որտեղ ոստիկանության կոլեգիայի անդամներին է ներկայացրել նորանշանակ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին: Երեւան են կանչվել մարզային ոստիկանության բոլոր վարչության պետերը:

Ներկայացնում ենք Վլադիմիր Գասպարյանի կենսագրությունը՝ ըստ ՀՀ նախագահի մամլո գրասենյակի տարածած հաղորդագրության:

Ծնվել է 1958թ. սեպտեմբերի 9-ին  Էստոնիայի Հանրապետության Տալլին քաղաքում:
1976-1978 թթ. ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում:
1982-1995թթ. ծառայել է ՆԳՆ (Ոստիկանության) համակարգում:
1989թ. ավարտել է ԽՍՀՄ ՆԳՆ քննչական բարձրագույն դպրոցը:
ՀՀ զինված ուժերում է 1997թ.-ից:
1997թ. ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության վարչության պետ:
2001թ. – ՀՀ Նախագահի հրամանագրով շնորհվել է «գեներալ-մայոր» զինվորական կոչում:
2010թ. – ՀՀ Նախագահի հոկտեմբերի 2-ի հրամանագրով նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ:
2011թ. – ՀՀ Նախագահի սեպտեմբերի 3-ի հրամանագրով շնորհվել է «գեներալ-լեյտենանտ» զինվորական կոչում:

2011թ.-– ՀՀ Նախագահի նոյեմբերի 1-ի հրամանագրով նշանակվել է ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետ:

Պարգևատրվել է`
«Մարշալ Բաղրամյան», «Արիության», «Դրաստամատ Կանայան», «Վազգեն Սարգսյան», «Համագործակցության ամրապնդման համար», «Անբասիր ծառայության համար» I և «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալներով:

Ամուսնացած է, ունի 4 երեխա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել