«Մենք երբեք գործարքի չենք գնա եւ երբեք մեր սկզբունքները չենք զոհաբերի հանուն գեթ մեկ մանդատի ԱԺ-ում: Մենք չենք էլ կասկածում, որ կա ավելի լավ տարբերակ ժողովրդի ձայները ստանալու, քան հստակորեն ընդգծել մեր կոշտ առճակատումը այս ռեժիմի հետ»,- երեկ «Առավոտի» հետ զրույցում հայտարարեց ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը՝ հավելելով, որ հասարակությունն այսօր մեկ ցանկություն ունի՝ պրծնել այս ավազակախմբից: Իսկ ինչպե՞ս է ՀԱԿ-ը պահելու իր ստացած ձայները, քանի որ խնդիրն այսօր հենց դա է, Զուրաբյանն ասաց. «Իսկ ե՞րբ է որեւէ ժողովուրդ իր ազատությանը հասել իշխանության ցանկությամբ: Ժողովուրդը պետք է ապացուցի իր ազատատենչությունը»:
Կարդացեք