Լրահոս
Օրվա լրահոսը

Բանակի ղեկավարությունը դողում է զինվորի կյանքի համար

Նոյեմբեր 01,2011 14:47

«Հաճախ բանակի ղեկավարությանը սրտացավության դասեր են տալիս մարդիկ, ովքեր հայկական բանակի հետ որեւէ առնչություն չեն ունեցել: Բանակի խնդիրները շահարկող անձի՛նք, դուք մեզանից ավելի սրտացավ չեք զինվորի համար: Զինվորի կյանքի համար դողում են ինչպես նրա հարազատները, այնպես էլ բանակի ղեկավարությունը: Յուրաքանչյուր արտակարգ պատահարից հետո տուժում է ոչ միայն զինծառայողի ընտանիքը, այլեւ ամբողջ բանակը: Չգիտեմ՝ ինչո՞ւ է ոմանց թվում, թե բանակում ղեկավարները մտածում են՝ ինչպես անել, որ կատարված հանցագործությունը եւ հանցագործներին թաքցնեն: Հավատացա՛ծ եղեք, հանցագործություն կատարած անձը մեր պայմանական թշնամին է, քանի որ, ի տարբերություն մեր հակառակորդի, նա մեզ թիկունքից է հարվածում: Բանակի ղեկավարությունը ամենաշահագրգռվածն է, որպեսզի իրական հանցագործները խստորեն պատժվեն»,- «Առավոտի» հետ բացառիկ հարցազրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Հարցազրույցը կարդացեք

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել