Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Մեկ սայթաքումն արծաթ արժեցավ

Նոյեմբեր 01,2011 14:41

Շախմատի Հայաստանի U16 հավաքականը Թուրքիայի Իզմիթ քաղաքում անցկացված համաշխարհային օլիմպիադայում բավարարվեց 2-րդ տեղով: Մեր տղաներն ամբողջ մրցաշարում  գլխավորում էին առաջին հորիզոնականը: Նրանք ընդամենը երկու անգամ առաջատարի դիրքերը զիջեցին ռուսներին. վերջինը՝ նախավերջին տուրում, երբ անսպասելի պարտվեցին ղազախներին, ինչն էլ հենց ճակատագրական նշանակություն ունեցավ: Ու չնայած եզրափակիչ տուրում Ղրղըզստանի նկատմամբ 3,5:05 հաշվով տարած համոզիչ հաղթանակին, մարզիչ Արսեն Եղիազարյանի սաներն այս անգամ ստիպված են բավարարվել փոխչեմպիոնի տիտղոսով: Հաղթող ճանաչվեց մեզանից ընդամենը կես միավոր ավելի վաստակած Ռուսաստանը, իսկ Իրանն ու Ադրբեջանը 27,5 միավորով բաժանեցին 2-3-րդ տեղերը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930