Լրահոս
Օրվա լրահոսը

«Խաղատան գործով» խոհարար Հայկ Հարությունյանի բողոքի քննությունը

Նոյեմբեր 01,2011 14:40

 

Նոյեմբերի 2-ին ՀՀ քրեական գործերով վերաքննիչ դատարանում, դատավոր Մանուշակ Պետրոսյանի նախագահությամբ, կլսվի Հայկ Հարությունյանի բողոքի քննությունը: Մասնագիտությամբ խոհարար Հայկ Հարությունյանը Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի  կողմից դատապարտվել է 1 ամսով ազատազրկման: Նրա նկատմամբ կիրառվել է ՀՀ անկախության հռչակման 20-ամյակի կապակցությամբ հայտարարված համաներումը:

Հիշեցնենք, որ անցյալ տարվա սեպտեմբերի 10-ին Հայկն իր փեսայի հետ գնացել էր Արմավիրի մարզի Փարաքարի «Ջոյ Բինգո» խաղատուն: Խաղատան անվտանգության աշխատակիցների՝ Ռաֆայել Մկրտչյանի եւ Արմեն Հովհաննիսյանի հետ այցելուները վեճի էին բռնվել:

Ինչպես Հայկի մայրը՝ Գոհար Չիֆլիկյանն էր մեզ հետ զրույցի ժամանակ տեղեկացրել, որդուն եւ փեսային անվտանգության աշխատակիցները գցել էին մոտակա ջրատարը: Հայկը հայտնվել էր հիվանդանոցում: Հետագայում քրեական գործ էին հարուցել Հայկի նկատմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի «խուլիգանություն» հոդվածի հատկանիշներով: Հայկը գտնում է, որ իրականում ինքը տուժողն է եւ պահանջում է արդարացման դատավճիռ:

Մինչ բողոքը վարույթ կընդունվեր՝ ՀՀ գլխավոր դատախազության շենքի մոտ էլ անժամկետ հացադուլ էր հայտարարել Հայկի մայրը՝ տիկին Գոհարը: Նա իր հետ բերել էր բենզինի տարա, որ դիմի ինքնահրկիզման: Մոր գործով էլ զբաղվում է ՀՀ ոստիկանության Կենտրոնի բաժինը: Տիկին Գոհարից վերցրել են բացատրություն: Նրա շահերը կներկայացնի ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Անժելա Կարապետյանը եւ «Ընդդեմ իրավական կամայականության» իրավապաշտպան կազմակերպությունը:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930