Լրահոս
Օրվա լրահոսը

Էլեկտրոնային պիտակ, որը գտնում ու ճանաչում է ուղեբեռը

Նոյեմբեր 01,2011 14:15
PrevPhoto
NextPhoto

Կորեացի դիզայներ Դոնգուկ Սեոյի (Donguk Seo) այս կոնցեպտն ունակ է նշանակալի հեշտացնել ինքնաթիռով հաճախ ճանապարհորդող մարդկանց կյանքը: Որպես կանոն՝ ուղեբեռի հանձնումն ուղեկցվում է տարբեր դժվարություններով. երկար սպասում ժապավենի մոտ, սխալմամբ վերցված ճամպրուկ և նույնիսկ՝ ուղեբեռի կորուստ: Դիզայներն առաջարկել է Tag Finder ուղեբեռի ճանաչման համակարգը, որն ունակ է օգնել ուղևորին գտնել ճամպրուկը: Այս մասին գրում է www.yankodesign.com-ը:

Tag Finder-ը  կազմված է մեծ չիպից, որն ամրացվում է ճամպրուկի վրա և փոքր չիպից, որը մնում է տիրոջ մոտ: Համակարգն ակտիվանում է, երբ երկու չիպերն իրարից հեռանում են ավելի քան 10 մետրով, իսկ երբ մոտենում են, տիրոջ ձեռքում գտնվող չիպը սկսում է լուսային ու ձայնային ազդանշան տալ:

Նշենք, որ դեռևս պարզ չէ՝ ինչպես այս սարքին կարձագանքեն օդակայանների անվտանգության համակարգերը, սակայն Tag Finder-ը կարող է դառնալ iF concept design 2011 մրցույթի հաղթող:

PCnews.am

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930