Ֆուտբոլի Ադրբեջանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Բերտի Ֆոգստը չի երկարացնի այդ երկրի ֆուտբոլային ֆեդերացիաների ասոցիացիայի հետ պայմանագիրը: Ամենայն հավանականությամբ նոյեմբերի 11-ին Ալբանիայի ընտրանու հետ կայանալիք ընկերական հանդիպումը գերմանացի մասնագետի համար վերջինը կլինի հավաքականի ղեկավարի դերում:
Գերմանական լրատվամիջոցների տվյալներով, Ֆոգստը տարաձայնություններ է ունեցել տեղի ակումբների հետ, որոնց մարզիչներն այդպես էլ ականջալուր չեն եղել նրա պահանջներին՝ կապված թիմերում մարզումների անցկացման գործընթացից դժգոհությունների հետ: Դրանից բացի, Ֆոգստը դժգոհ է եղել ակումբներում լեգեոներականների առատությունից, թեեւ հետագայում հասել է արտասահմանցի ֆուտբոլիստների թվաքանակի սահմանափակման:
Կարդացեք նաև
Աշոտ Հակոբյան