Արդարադատության նախարարության «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Համլետ Ղազարյանը, որը դանակով ինքնավնասել էր իրեն՝ դեռ առանձին խցում է: Քիչ առաջ տեղեկացանք, որ դատապարտյալ Համլետ Ղազարյանին այցելել է դատական բժիշկը: Նա դանակով հարվածել էր որովայնին, ձեռքերին՝ ընտրելով բողոքի այդ ձեւը:
Երեկ Ղազարյանի հարազատները դիմել են ՀՀ նախագահին եւ ՀՀ գլխավոր դատախազին: Դատապարտյալի հարազատները տեղեկացրել են, որ ազատազրկվածի նամակ-դիմումները չեն հասնում հասցեատերերին: