Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Ավետիսյանը երեկվանից այլեւս ՀՀ քրեական գործերով վերաքննիչ դատարանի դատավորն է:
Դեռ օրեր առաջ Գագիկ Ավետիսյանը Գագիկ Մելքոնյանի /«Մուսկուլ Գագոյի»/ գործով պաշտպանական կողմին ակնարկեց. «Հույս մի ունեցեք, թե այս գործը ավարտին չեմ հասցնի» ու դատավճիռ կայացրեց: Պարզվեց, որ պաշտպանական կողմը տեղյակ է եղել հնարավոր նշանակման մասին: