Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ պատգամավորը կադրային տեղաշարժերի մասին

Նոյեմբեր 01,2011 13:25

«Ոստիկանապետի մասին որեւէ բան չեմ կարող ասել, որովհետեւ հենց ինքը հայտարարում է որ իրեն տեղյակ չեն պահել: Բայց դե, ստացվում է՝ իրեն փաստորեն առաջ են քաշել, տարել են ՀՀ նախագահի մոտ՝ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ են նշանակել: Բայց քանի դեռ ամեն ինչ հաստատ չի՝ ինչ ասեմ, չեմ մեկնաբանում»,- «Առավոտի» խնդրանքին՝ մեկնաբանել քաղաքապետի եւ ոստիկանապետի պաշտոններում անձանց փոփոխությունները, ասաց ՀՀԿ խմբակցության անդամ, ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Ռաֆիկ Պետրոսյանը,-«Ինչ վերաբերում է քաղաքապետին, բնական է, որ եթե հրաժարական է տվել, ուրեմն պիտի նորին նշանակեին, եւ Տարոն Մարգարյանը երկար տարիներ թաղապետ է եղել, երկու տարի քաղաքապետարանում է աշխատել , փորձ ունի, խելք ունի, հնարավորություն ունի եւ Հանրապետական կուսակցության՝ կառավարող կուսակցության ներկայացուցիչն է, եւ օրինաչափ ձեւով առաջադրվել է, մնում է ակնկալել, թե ոնց կաշխատի: Կարծում եմ՝ լավ կաշխատի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930