Ազգային ժողովում այսօր լրագրողների հետ կայացած ճեպազրույցում իշխող Հանրապետական կուսակցության փոխնախագահ, ՀՀԿ-ի խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ առաջիկայում կլինեն նոր պաշտոնանկություններ։
«Էական փոփոխություններ չեն լինի, բայց կլինեն նոր պաշտոնանկություններ», – ասաց ՀՀԿ-ի փոխնախագահը։
Անդրադառնալով պաշտոնից ազատված ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին, Սահակյանը նշեց, որ Հանրապետական կուսակցությունում գոհ էին նրա աշխատանքից։
Սարգիս Հարությունյան, Երեւան
«Ազատություն» ռադիոկայան