Գարեջուր արտադրող բավարական ընկերություններից մեկը ոչ ալկոհոլային ըմպելիք է արտադրել, որը, նրանց մասնագետների պնդմամբ, ունի վերականգնիչ հիանալի հատկանիշներ: Նրանք նոր արտադրանքն անվանում են իզոտոնային, վիտամիններով հարուստ եւ առանց հավելումների վերջին սերնդի մարզական ըմպելիք, որն օգնում է մարզիկներին` մեծ ծանրաբեռնվածություններից հետո արագ վերականգնել ուժերը: Ընկերությունն առաջարկում է նոր գարեջուրը մարզիկներին բաժանել պայքարն ավարտելուց անմիջապես հետո: