Շախմատի միջազգային ֆեդերացիայի (FIDE) հրապարակած նոյեմբեր ամսվա վարկանիշային ցուցակի Top 100-ում Հայաստանը նեկայացված է չորս տղամարդ եւ երեք կին շախմատիստներով:
Հայաստանի լավագույն գրոսմայստեր Լեւոն Արոնյանը պահպանել է աշխարհի երրորդ շախմատիստի դիրքը՝ զիջելով միայն առաջատար Մագնուս Կարլսենին (Նորվեգիա) եւ Վիշվանաթան Անանդին (Հնդկաստան): Սերգեյ Մովսիսյանը 34-րդն է, Վլադիմիր Հակոբյանը՝ 63-րդը, Գաբրիել Սարգսյանը՝ 73-րդը:
Կանանց ցուցակում առաջին եռյակը կազմում են Յուդիթ Պոլգարը (Հունգարիա), Համփի Կոներուն (Հնդկաստան) եւ Հոու Յիֆանը (Չինաստան): Էլինա Դանիելյանն զբաղեցնում է 16-րդ հորիզոնականը, Լիլիթ Մկրտչյանը՝ 29-րդը, Լիլիթ Գալոյանը՝ 78-րդը:
Մինչեւ 20 տարեկանների աղյուսակում գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը 18-րդն է:
Կարդացեք նաև