Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Քաղցր սուջուխը՝ իբրեւ բնության հետ կապը խզած չլինելու դրսեւորում

Նոյեմբեր 01,2011 12:32

Էջմիածինն առաջիկայում կմասնակցի Իտալիայում կայանալիք «Կանաչ ուխտավայր» մրցանակաբաշխությանը: Այն շնորհում է Կրոնների դաշինք ու պաշտպանություն միջազգային կազմակերպությունը, որն ի դեպ` ղեկավարում է Անգլիայի թագուհու թոռը: Կազմակերպությունը, մինչ օրս Կանաչ ուխտավայր է ճանաչել աշխարհի ընդամենը տասը քաղաք:

Էջմիածինը, ծրագրում ներկայացնող Եկեղեցիների համաշխարհային խորհրդի Կլոր սեղանի անդամները համոզված են, որ մեր հոգեւոր կենտրոնը համապատասխանում է միջազգային կազմակերպության ներկայացրած չափորոշիչներին՝ ճանաչված ուխտավայր է, կանաչ ու մաքուր քաղաք` միշտ թարմացվող բուսականությամբ:

«Կանաչ ուխտավայր» մրցույթին մասնակցելուց առաջ Եկեղեցիների համաշխարհային խորհրդի Կլոր սեղանի անդամները Էջմիածնում ուսումնասիրել են ամեն ինչ. օրինակ փետրավորների ազատ արոտը հավկիթի ու առողջ թռչնամսի արտահայտությունն է, իսկ առանց թունաքիմիկատների աճեցրած բանջարեղենով տոլման, քաղցր սուջուխը, տեղում քամվող գինեհումքը` բնության հետ կապը խզած չլինելու դրսեւորում: Առողջ, էկոլոգիապես մաքուր սնունդը նույնպես ծրագրի պահանջներից է:

Մայր Աթոռի միաբան Ներսես աբեղա Հարությունյանի դիտարկմամբ` նմանօրինակ ծրագրերը ոչ միայն քաղաքը մաքուր պահելու եւ առողջ սնվելու կոչ են, այլև բարիքները ստեղծած մարդկանց քաջալերանք:

Մայր Աթոռի և Էջմիածնի քաղաքապետարանի պատվիրակները վստահ են, որ Իտալիայից առանց տիտղոսի ետ չեն գալու:

 

Մարիամ Արսենյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930