Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյան. ՀՅԴ-ն թող չարախնդալուց առաջ ասի, թե ինչու Է Նալբանդյան Էդիկը մինչեւ հիմա գործի գնում

Նոյեմբեր 01,2011 12:30

Հատված Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակի անդամ, «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի հարցազրույցից

– ՀՅԴ բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանն իր ասուլիսում չարախնդում էր, որ իրենք դեռ այն ժամանակ Էին ասել՝ արտահերթ ընտրություններ չեն լինելու, իսկ Կոնգրեսը չէր համաձայնում դրան։

Մարդիկ կան, որ ասում են՝  էս երկիրը երկիր չի դառնա, Էս երկրում օրինականություն երբեք չի լինի, Էս երկրում արդարություն երբեք չի լինի, անիմաստ Է որեւէ դրական փոփոխության համար պայքարել։ էդ մարդկանցից շատերը կա՛մ օդանավի իլյումինատորից, կա՛մ խոհանոցի պատուհանից չարախնդում են իրենց սկգբունքների, գաղափարների, իդեալների համար պայքարող մարդկանց եւ անընդհատ էլ գլուխ են գովում՝ ասում էինք, չէ՞: Մեր պայքարի նրբությունը դա Է. մենք պայքարում ենք ոչ միայն ապօրինի իշխանությունների, այլեւ չարախնդալով այդ իշխանություններին թաքուն սատարողների դեմ։ Եթե ՀՅԴն այդքան խելոք եւ հեռատես քաղաքական ուժ Է, թող չարախնդալուց առաջ ասի, թե ինչու Է Նալբանդյան Էդիկը մինչեւ հիմա գործի գնում ԱԳ Նախարարի կաբինետում։ Այդ ՀՅԴն չէ՞ր, որ պահանջում Էր Նալբանդյանի հրաժարականը:

 

Արման Գալոյան

«Ժողովուրդ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930