«ՀԱԿ-ը չի նկատում, որ ընտրությունների նախօրեին դեռ չունի կոնկրետ սկզբունքներ ու ծրագրային խնդիրներ, առավել եւս՝ միասնական գաղափարախոսություն», հայտարարել է ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը:
«ՉԻ»- Գալուստ Սահակյանը երեւի չի նկատում, որ Հայ ազգային կոնգրեսը շատ հստակ քաղաքական ծրագիր ունի, որն ամփոփված է ընդամենը երկու բառով՝ «Սերժիկ, հեռացիր», ընդ որում՝ այս ծրագրի շուրջ համախմբված է հայ հասարակության վերակշիռ մեծամասնությունը: Սկզբունքները նույնպես հայտնի են. Հայաստանը պիտի դարձնել այնպիսի երկիր, ինչպիսին նախատեսված է ՀՀ Սահմանադրությամբ (Գալուստ Սահակյանը երեւի տեղյակ է, որ Հայաստանը Սահմանադրություն ունի):
Ինչ վերաբերում է «միասնական գաղափարախոսությանը», ապա ՀՀԿ-ն, պետք է ենթադրել, ունի՛ այդպիսի գաղափարախոսություն: Պարզապես մոտ 2 տարի առաջ նման մի էքսպերիմենտ էինք արել՝ ՀՀԿ-ական պատգամավորներին հարցրել էինք, թե ո՞րն է իրենց կուսակցության գաղափարախոսությունը: Եվ պատկերացրեք՝ հարցվածների 70 տոկոսը «տեղը չէր բերել», թե ինչի մասին է խոսքը: Երեւի իսկապես առաջադրանքը չափազանց բարդ էր: Դրա փոխարեն պետք էր պարզել, թե քանի՞ տոկոսն է ի վիճակի առանց տառասխալների գրել «գաղափարախոսություն» բառը:
Կարդացեք նաև
«Չորրորդ ինքնիշխանություն»