Լրահոս
Օրվա լրահոսը

YouTube-ը բացում է տեսահոսքեր՝ ունիկալ պարունակությամբ

Նոյեմբեր 01,2011 12:01

Google կորպորացիային պատկանող YouTube հոսթինգը հաղորդել է մի շարք մեդիաընկերությունների և անհատների հետ կնքված տեսանյութերի հեռարձակման պայմանագրերի մասին: Սպասվում է, որ կհեռարձակվեն մոտ 100 տեսահոսքեր: Դրանցից որոշները կսկսեն իրենց գործունեությունն արդեն նոյեմբեր-դեկտեմբերին, իսկ մեծամասնությունը՝ հաջորդ տարվա ընթացքում: Ամեն օր այդ ալիքներով կհեռարձակվի մինչև 25 ժամ տևողությամբ տեսաբովանդակություն՝ «խոհարարություն», «նորություններ», «հումորային շոու» և այլ կատեգորիաներով:

YouTube-ի գործընկեր կդառնան հոլիվուդյան ստուդիաները, տարբեր մեդիաընկերություններ, ինչպես նաև հանրահայտ մարդիկ, ինչպես օրինակ՝ փոփ-երգչուհի Մադոննան, ամերիկացի բասկետբոլիստ Շաքիլ Օ-Նիլը և այլոք: Նախաձեռնության մեջ կներդրվի մոտ 100 մլն. դոլար, իսկ շահույթ ստանալ YouTube-ը պատրաստվում է գովազդների շնորհիվ:

Ի վերջո, YouTube-ում հույս ունեն ձևավորել նոր տեսահարթակ, որին բախտ կվիճակվի մրցակցել տրադիցիոն հեռուստատեսության հետ: Սա կօգնի բարձրացնել կայքի առանց այդ էլ շատ մեծ թիվ կազմող հաճախելիությունը. YouTube-ի օրական հաճախելիությունն արդեն անցնում է 3 մլրդ-ը: Յուրաքանչյուր րոպե այս կայքում օգտագործողները դիտում են 48 ժամ ընդհանուր տևողությամբ տեսանյութեր:

 

Ըստ PCnews.am-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930