Հատված ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սպարտակ Մելիքյանի հետ հարցազրույցից
– Դատական համակարգը խիստ դատափետելուց հետո ինչպիսի՞ն եղավ իշխանական Ձեր գործընկերների արձագանքը, չէ՞ որ Դուք եւս ընդգրկված եք ՀՀԿ խմբակցությունում։
– Եթե լավ ուսումնասիրեք մեր Սահմանադրությունը, դատական համակարգն իշխանության մասնիկը չէ։ Այն մեր պետության երրորդ կարեւոր ուժն է, որը պիտի կայանա։ Քննադատել եմ համակարգը, որն ամբողջովին կոռումպացված է եւ մեծ մասամբ բոլոր որոշումները, անձնական շահագրգռվածության հետեւանքով, կայացնում է Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը, ու հրահանգ է իջեցվում նաեւ ներքեւի մյուս դատարաններին։
– Դուք խմբակցության կողմից «բերման չե՞ք ենթարկվել» այդպիսի սուր քննադատության համար։
Կարդացեք նաև
– Ոչ։
– Շարունակելո՞ւ եք նույն ոգով քննադատել իշխանական մյուս թեւերի գործելաոճը կամ կառավարման համակարգը։
– Իհարկե։ Ամեն ինչ հերթով։
– Ո՞րն է լինելու հաջորդ թիրախը։
– Օրինակ, բոլորիս էլ հայտնի է, որ դպրոցներում ուսուցիչ ընդունելու համար կաշառք են վերցնում։ Այդ մասին թերթերն էլ են գրում։ Այս խնդիրները պիտի բարձրացնել ու լուծում տալ։
– Արդյոք այսպիսի հայտարարությունները պայմանավորված չե՞ն խորհրդարանական ընտրություններից առաջ ընդդիմադիր կեցվածք որդեգրելու հանգամանքով։
– «Ընդդիմադիր կեցվածք» արտահայտությունը ճիշտ չէ, քանի որ դեռ չեմ հայտարարել, որ ընդդիմադիր եմ կամ իշխանամետ։ Ընդամենը բարձրացրել եմ ինձ ու հասարակությանը հուզող խնդիրներ։ ՀՀԿ խմբակցության անդամ լինելը հո չի՞ արգելում այդ խնդիրները բարձրացնել։
Ռուզան Խաչատրյան
«Իրատես de facto»