Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Խզմալյան. «Օլիգարխիայի դեմ պայքարողները սիրախաղ են սկսել օլիգարխի հետ»

Նոյեմբեր 01,2011 11:37

Այդ օրերին ակնհայտ էր, որ, ժողովրդական համախմբումն առաջնորդելու դեպքում, ընդդիմությունը կարող էր վերջ դնել բռնապետությանը նաեւ Հայաստանում՝ հենց 2011 թվականի մարտի 1-ին։ Այդ օրը եւ դեռ մի քանի օր ու շաբաթ անց իշխանությունը մեր երկրում կարող էր եւ պետք է անցներ ժողովրդին։ Սակայն դա տեղի չունեցավ… Հետո նորից ու նորից, ինը ամիս շարունակ, ամիսը մեկ անգամ հանրահավաք կազմակերպելով, կարծես հեղափոխական շարժումը դաշտան լինի։ Այսպես մաշացնելով, նոսրացնելով շարժումը՝ «հարթակը» փորձում էր վերահսկել հրապարակը։ Մարդկանց ծովը սկսեց ցամաքել՝ դառնալով լիճ, հետո՝ ճահիճ։ Միջամտելու, հորդորելու, խորհուրդ տալու, անհամաձայնություն կամ ուղղակի այլ կարծիք հայտնելու փորձերը մերժվում էին, արգելվում եւ հայտարարվում «պառակտման փորձ, «հեղափոխական դիսցիպլինայի» խախտում… Ինչպես ձեւավորեց ջահել ջատագովներից մեկը՝ «Ով մեզ հետ չէ՝ մեր դեմ է»: Պարզվեց, որ Հայաստանում ժողովրդավարությունը հաստատելու միակ ձեւը նույնպես դիկտատուրա է՝ մեկ մարդուն կուրորեն ենթարկվելու պատրաստակամություն է եւ այլախոհության հանդեպ բացարձակ անհանդուրժողականություն։ Մի քանի օր առաջ էլ օլիգարխիայի դեմ այս պայքարողները հրապարակային սիրախաղ են սկսել ամենախոշոր օլիգարխներից մեկի հետ։ Ի՞նչ սա՝ քաղաքական միամտությո՞ւն, թե՞ ցինիզմ։

Տիգրան ԽԶՄԱԼՅԱՆ

«Հրապարակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930