Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հայ շախմատիստները երեք անհատական մեդալ են նվաճել

Նոյեմբեր 01,2011 11:33

Աջից առաջինը՝ Արման Միքայելյան

Մինչեւ 16 տարեկանների համաշխարհային օլիմպիադայի արծաթե մեդալակիր Հայաստանի հավաքականի անդամներն անհատական պայքարում երեք մեդալ նվաճեցին:

Իզմիթում թիմայինից զատ որոշվում էին նաեւ անհատական պայքարի լավագույնները: Այս առումով Հայաստանի շախմատիստները լավագույն արդյունքն են ցույց տվել՝ 4 խաղատախտակներից 3-ում մեդալ նվաճելով: Մեր հավաքականի առաջատար, միջազգային վարպետ Կարեն Գրիգորյանը, որը մասնակցել է բոլոր 10 տուրերին, վաստակելով առավելագույն՝ 8,0 միավոր արժանացել է 1-ին խաղատախտակի անհատական ոսկե մեդալին: 2-րդ խաղատախտակի առջեւ հանդես եկած ՖԻԴԵ-ի վարպետ Հովհաննես Գաբուզյանը նույնքան հանդիպումից 7,0 միավորով դարձել է բրոնզե մեդալակիր: Երրորդն է ճանաչվել նաեւ Արման Միքայելյանը, որը 7  տուրում իր անվան դիմաց գրանցել է 5,0 միավոր:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930