Լրահոս
Օրվա լրահոսը

Ըստ ՀԱԿ գործիչների՝ ճիշտ չէ հետեւությունը, որ ՀԱԿ-ը նախապատրաստվում է հերթական ընտրությունների

Նոյեմբեր 01,2011 11:10

Քաղաքական շրջանակներում վստահ են, որ Լ.Տեր-Պետրոսյանը փորձում է արտահերթ ընտրությունների հետ կապված սպասելիքները սահուն փոխանցել դեպի հերթական ընտրություններ: Առավել եւս, որ իր վերջին ելույթում արդեն ՀԱԿ առաջնորդը խոսում էր ընտրական մեխանիզմները կատարելագործելու եւ ընտրակեղծիքները նվազագույնի հասցնելու մասին: Արդյոք այդպե՞ս են մտածում կամ Լ.Տեր-Պետրոսյանի հետ համաձայն են նաեւ Կոնգրեսում: ՀԱԿ անդամ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը համաձայն չէ հնչած մեկնաբանությունների հետ: Նա ասում է, որ Տեր-Պետրոսյանի ելույթում «հերթական ընտրություններ արտահայտություն» գոյություն չունի, հետեւաբար պետք չէ նման մեկնաբանություններ անել: «Ինքն ընդհանրապես ընտրությունների մասին է ասում, որ ՀԱԿը քաղաքական որեւէ պրոցես իր գործունեությունից դուրս չի թողնելու: Ու դրանից հետեւություն անել, թե ՀԱԿը նախապատրաստվում է հերթական ընտրությունների, ճիշտ չէ»,- ասում է Ա.Սարգսյանը:

ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը նույնպես պնդում է, որ ՀԱԿ-ն իր նպատակներից չի նահանջել, եւ իրենց համար օրակարգային համար մեկ խնդիրը շարունակում է մնալ Ս.Սարգսյանի հրաժարականը: Նա գտնում է, որ Լ.Տեր-Պետրոսյանն իր հայտարարություններով միշտ ազնիվ է եղել ժողովրդի հետ: «Անկախ նրանից, թե ինչքանով ենք արագացնում պրոցեսները, միեւնույն է, մոտենում է հերթական ընտրությունների նախընտրական շրջանը: Բնականաբար, մենք ձգտելու ենք իրականացնել այն, ինչին մենք գնում ենք արդեն 4 տարի: Բայց համամիտ եմ Լ.ՏերՊետրոսյանի հետ, որ միշտ չէ, որ ամեն ինչ մեզանից է կախված` հաշվի առնելով երկրի ներքին ու արտաքին խնդիրները, նաեւ շահագրգիռ գերտերությունների ցանկություններն ու նպատակները, որը մենք կցանկանայինք անտեսել, բայց իրականությունը մի բան է, մեր ցանկություններն` այլ: Ամեն դեպքում մեր բոլոր գործողությունները միտված են լինելու Ս.Սարգսյանի հրաժարականը արագացնելուն, բայց նորից եմ կրկնում, ոչինչ չբացառենք, սա լուրջ գործընթաց է»,- ասում է Լ.Սարգսյանը:

Արմինե Ավետյան

«168 ժամ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930