Լրահոս
Օրվա լրահոսը

Հարավային Օսիան կարող է միավորվել Հյուսիսային Օսիայի հետ եւ մտնել ՌԴ կազմ

Նոյեմբեր 01,2011 05:09

Հարավային Օսիայի իշխող «Միասնություն»  կուսակցության կողմից նախագահական ընտրություններում առաջադրված թեկնածու Անատոլի Բիբիլովը հայտարարել է, որ նոյեմբերի 13-ին կայանալիք ընտրություններում իր հաղթանակի դեպքում հնարավոր ամեն բան կանի Հանրապետությունը Ռուսաստանի Դաշնության կազմում ընդգրկելու համար: Նման տարբերակի դեմ ժամանակին չէր առարկել նաեւ ՌԴ գործող վարչապետ Վլադիմիր Պուտինը, որը, ըստ վերլուծաբանների, եւս պատրաստվում է հաջորդ տարի նախագահ դառնալ: Ռուսաստանի ներկայիս նախագահ Դմիտրի Մեդվեդեւը, հակառակը, ասում էր` նման հարց չկա:

«Ինտերֆաքսի» մատուցմամբ, Հյուսիսային եւ Հարավային Օսիաների միավորումը Ռուսաստանի կազմում Բիբիլովի նախընտրական ծրագրի առանցքային կետն է, որը նա հրապարակեց Ցխինվալիում: «Օսական ճեղքում. միասնություն, կարգուկանոն, զարգացում»: Սրանք են առաջիկա 10 տարիներին Հանրապետության զարգացման համար նախագահի թեկնածուի ներկայացրած հիմնական ուղղությունները: Բիբիլովի ասելով,  այս երեք բաղկացուցիչներն են Հարավային Օսիայի վերածննդի գրավականը:

Միասնություն ասելով, թեկնածուն, նախեւառաջ նկատի ունի օս երկու ժողովուրդների միասնությունը եւ նրանց ամբողջականությունը գլխավոր դաշնակից Ռուսաստանի հետ: Նա նաեւ հավելել է, թե միայն Ռուսաստանի հետ սերտ գործընկերության դեպքում է, որ «մենք կարող ենք հաջողության հույս ունենալ»: Ընդսմին, քաղաքական գործիչը շեշտել է, որ դա չի նշանակում, թե Հարավային Օսիան հենց հիմա պետք Ռուսաստանի կազմ մտնի: «Հյուսիսային Օսիայի հետ մեր միավորումը մեր վաղեմի երազանքն է, որից մենք երբեք չենք հրաժարվում: Բայց մինչ այդ` մենք պետք է հասնենք Հյուսիսային Օսիայի եւ ընդհանուր առմամբ նաեւ Ռուսաստանի մակարդակին»,- շեշտել է Բիբիլովը:

Նախագահի ընտրությունները Հարավային Օսիայում տեղի են ունենալու նոյեմբերի 13-ին: ԶԼՄ-ներում Ռուսաստանի կազմ Հարավային Օսիայի մտնելու մասին խոսակցություններն ակտիվացան այն բանից հետո, երբ օգոստոսի սկզբին ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը  «Սելիգեր-2011» երիտասարդական համաժողովում հայտարարեց, թե Հարավային Օսիան  կարող է միանալ ՌԴ-ի, Բելոռուսի եւ Ղազախստանի ձեւավորած Մաքսային միությանը, իսկ  ապագան «կախված կլինի հենց օս ժողովրդից»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930