Լրահոս
Օրվա լրահոսը

Միացյալ Նահանգները դադարեցրեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի ֆինանսավորումը

Նոյեմբեր 01,2011 00:23

Հոկտեմբերի 31-ին Միացյալ Նահանգները կատարեց ավելի վաղ տված իր խոստումն ու հայտարարեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի ֆինանսավորումը դադարեցնելու մասին: Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ Պաղեստինի Ինքնավարությունը դարձավ այդ կազմակերպության անդամ:

ԱՄՆ-ի այդ որոշման մասին երկուշաբթի երեկոյան հայտարարեց Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորիա Նուլանդը: «ԱՄՆ-ն չի տրամադրի ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամակցության հերթական 60 մլն դոլարի տրանշը: Պաղեստինի վերաբերյալ կազմակերպության անդամների այսօրվա քվեարկությունը  վաղաժամ էր: Այն  վնասում է Մերձավոր Արեւելքում խաղաղության հասնելու հարցում մեր ընդհանուր շահերին: Մենք ցավում ենք սրա համար»,- ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Նուլանդը:

ԱՄՆ-ն 60 մլն դոլարը պետք է կազմակերպությանը տրամադրեր մինչեւ նոյեմբերի վերջը: Վաշինգտոնի այս հնարավոր քայլի մասին զգուշացրել էր ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի բյուջեն հաստատվում է յուրաքանչյուր երկու տարին մեկ՝ գլխավոր համաժողովի ժամանակ, եւ ձեւավորվում է անդամ-պետությունների անդամավճարներից: Անդամավճարի չափը տատանվում է այն նույն սկզբունքով, ինչ ՄԱԿ-ի անդամավճարը: ՅՈՒՆԵՍԿՕ-ի բյուջեն 2010-2011թթ.-ներին հաստատվել էր 653 մլրդ դոլար ծավալով: ԱՄՆ-ն ձեւավորել էր այդ բյուջեի 22 տոկոսը, Ճապոնիայի ներդրումը կազմել էր 12,5, Գերմանիայինը՝ 8, Մեծ Բրիտանիայինը՝ 6,6, Ֆրանսիայինը՝ 6,1 տոկոս:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930