ՀՀԿ-ն Երեւանի քաղաքապետի պաշտոնում փոխքաղաքապետ Տարոն Մարգարյանի թեկնածությունն է առաջադրել: Որոշումը կայացվել է այսօր՝ հոկտեմբերի 31-ինկայացած ՀՀԿ գործադիր մարմնի եւ խորհրդի նիստում, որտեղ ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն անձամբ է առաջադրել Տ. Մարգարյանի թեկնածությունը: Հանրապետականներն էլ միաձայն եւ բուռն ծափահարություններով հաստատել են փոխքաղաքապետի թեկնածությունը: Ի դեպ, խորհրդի նիստին մասնակցել է նաեւ Երեւանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը: Հիշեցնենք, որ Կարեն Կարապետյանն օրեր առաջ հրաժարական էր տվել Երեւանի քաղաքապետի պաշտոնից: