Ուրախ եմ, որ վերջապես «Առավոտը» նոր, թարմացված կայք ունի, դեռ մի բան էլ՝ կայքում իմ բլոգը… Արդեն X կամ Y լրատվամիջոցների թղթակիցները «Առավոտի» լրագրողների՝ ասուլիսներում հնչեցրած հարցերը իրենց չեն վերագրի ու մեզանից առաջ չեն ընկնի: Ինչ վերաբերում է բլոգիս, ինչ կուզեմ՝ կգրեմ…Իմ բլոգը իմ թագավորությունն է, իմ էլեկտրոնային օրագիրն ու «բանավիճարանը»…Չնայած «Առավոտում » էլ թեմաների ու անձերի առումով թաբուներ չունեմ: