Հոկտեմբերի 31-ին Մոսկվայի Տրիումֆալնայա հրապարակում ընդդիմությունը <Ռազմավարություն-31> ամենամսյա ակցիաների շրջանակնում հերթական անգամ ավանդական բողոքի ցույց է կազմակերպել: Մոսկվայի ոստիկանությունն այս անգամ էլ է ցրել բողոքի ցույցը: <Ինտերֆաքսի> փոխանցմամբ, ձերբակալվել է ակցիայի մի քանի տանսյակի մասնակից, այդ թվում՝ ցույցի նախաձեռնողներ Էդուրադ Լիմոնովն ու Իլյա Յաշինը: <Համերաշխություն> շարժման ներկայացուցիչ Ալեքսեյ Նեկրասովը փոխանցել է, որ իրեն եւ եւս 11 ընդդիմադիրների, այդ թվում՝<Ուրիշ Ռուսաստան> չգրանցված կուսակցության ներկայացուցիչների, իրավապահները բերման են ենթարկել ոստիկանության բաժիններ, բերման ենթարկվածներից մեկը շտապ բուժօգնության կարիք է ունեցել: Ձերբակալվածներին ուղղակի խցկել են ավտոբուսներն ու տարել: Իրադարձություններին հետեւել են մեծ թվով լրագրողներ:
Մետրոյի <Մայակովսկայա> կայարանի մուտքի մոտ հշմշտոց է սկսվել: Հանրահավաքի մասնակիցները թռուցիկներ են տարածել, իսկ իրավապահ մարմինների աշխատակիցները բարձրախոսով անցորդներին անընդհատ զգուշացրել են, որ ակցիան արտոնված չէ եւ հրահանգել են ցրվել:
Դեռ ակցիայից առաջ Տրիոիմֆալնայա հրապարակ տանող ճանապարհով մարդկանց շարժը սահմանափակված է եղել: Հրապարակի տարածքում գտնվող Չայկովսկու անվան համերգասարահ տանող ճանապարհը բաց է եղել բացառապես համերգի տոմս ունեցող քաղաքացիների համար, հրապարակի մյուս բոլոր մուտքերը շրջապատված են եղել արգելափակոցներով: Ավելին, ցույցի մեկնարկից առաջ հայտնվել են ինչ-որ երիտասարդներ, որոնք ընդդիմադիր գործիչների՝ Միխայիլ Կասյանովի, Էդուարդ Լիմոնովի, իրավապաշտպան Լյուդմիլա Ալեքսեեւայի, Գարի Կասպարովի, Բորիս Նեմցովի, Վլադիմիր Ռիժկովի եւ այլոց ծաղրանկարով խաղաթղթերի տուփեր են բաժանել: Ոստիկանությունը դրանք բաժանող երիտասարդներին ձերբակալել է: Ավելի ուշ պարզվել է, որ նրանք պրոկրեմլովյան <<Երիտասարդ Ռուսաստան> շարժման ներկայացուցիչներ են եղել:
Համանման բողոքի ակցիա ռուսաստանյան ընդդիմությունը փորձել է անցկացնել նաեւ Սանկտ-Պետերբուրգում: Այստեղ ՕՄՕՆ-ականները ձերբակալել են շուրջ 30 հոգու: Ոստիկանության գործողություններն ուղկցվել են երկնքից <դեպքի վայրը> լուսավորող ուղղաթիռների կողմից:
Կարդացեք նաև