Վաղաժամկետ պայմանական ազատման հետ կապված, ինչպես նաեւ վարչակազմի հետ հարաբերությունների վատթարացման արդյունքում քրեակատարողական հիմնարկներից բազմաթիվ են դարձել ահազանգերը:
Քիչ առաջ ահազանգ ենք ստացել, որ ինքնավնասման է դիմել ԱՆ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Համկետ Ռաֆիկի Ղազարյանը:
Նրան տեղափոխել են առանձին խուց:
Մեկ այլ բողոքի ակցիա էլ տեղի էր ունեցել «Կոշ» քրեակատարողական հիմնարկում: Մանուկ Վարդանյանը/ ոչ կապի ու տրանսպորտի նախարար/, Քաջիկ Փաշայանն ու Արմեն Ժամկոչյանը հայտարարել են անժակետ հացադուլ: Նրանց վաղաժամկետ պայմանական ազատման դիմումները մերժվել են: