Լրահոս
Օրվա լրահոսը

Տարեկան գնաճը՝ 5.7%

Հոկտեմբեր 31,2011 19:56

Հոկտեմբերին տարեկան գնաճը Հայաստանում կազմել է 5.7% : Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, հոկտեմբերին արձանագրվել  է սննդամթերքի գնի 9.3%, ոչ պարենային ապրանքների` 4.3% եւ ծառայությունների սակագների 2% աճ: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության մեկ այլ տվյալով, 2011-ի հունվար-հոկտեմբեր ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, գնաճը կազմել է 8.3%, սննդամթերքի ինդեքսը`113.5%, ոչ պարենային ապրանքներինը` 103.2%, ծառայությունների սակագներինը` 103.8%: Ըստ նույն աղբյուրի, սեպտեմբերի համեմատությամբ՝ սննդամթերքի գների աճը հիմնականում պայմանավորված է կաթնամթերքի, մսամթերքի, ձկնամթերքի, շաքարավազի, ձվի, հրուշակեղենի գների 0.4-4.6% աճով:

Դիզելային վառելիքի եւ բենզինի գները այս տարվա սեպտեմբերի համեմատ նվազել են համապատասխանաբար 1.8%-ով եւ 0.7%-ով, սակայն 2010-ի հոկտեմբերի  համեմատությամբ՝ աճել համապատասխանաբար՝ 20.3%-ով եւ 26.8%-ով:

ՀՀ ազգային վիճակագրական ծառայություն

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31