ՄԱԿ-ի գնահատմամբ, երկուշաբթի օրը՝ հոկտեմբերի 31-ին, երկրագնդի բնակչության թիվը պետք է հասնի 7 միլիարդի: Բայց արդյոք այդ թվը ճշգրի՞տ է: Պարզվում է՝ ոչ: Դա ավելի շատ խորհրդանշական հաշվարկ է:
Plan International բարեգործական կազմակերպության ներկայացուցիչները հայտարարել են, թե Երկրի 7 միլիարդերորդ բնակիչը ճանաչվում է Հնդկաստանում ծնված աղջիկը, բայց իրականում այստեղ էլ ամեն ինչ այնքան հստակ չէ:
Ինչպես շեշտում է ՄԱԿ-ի դեմոգրաֆիական կանխատեսման փորձագետ Գերհարդ Հեյլիգը, ոչ ոք չի կարող հստակ ասել, թե հատկապես որտե՞ղ է ծնվելու յոթմիլիարդերորդ երեխան: BBC-ի մատուցմամբ, բանն այն է, որ ըստ փորձագետի, ՄԱԿ-ը համարում է, թե իր տվյալների շեղումը կազմում է 1-2 տոկոս, այսինքն՝ իրականում այսօր մեր երկրագնդի բնակչությունը կարող է 56 միլիոնով շատ կամ քիչ լինել 7 միլիարդից:
<Ճշգրտորեն ասել, թե ե՞րբ կարող ենք հատել յոթ միլիարդի սահմանը՝ չի կարելի: Դրա համար ամենահավանական ժամկետը հոկտեմբերի 31-ից միջեւ դրան հաջորդած կես տարվա պատուհանն է>,- հայտարարել է ՄԱԿ-ի փորձագետը: