Եվրամիությունը եւ թուրքական <Կարմիր մահիկը> երկուշաբթի օրը համաձայնագիր են ստորագրել Թուրքիայի հարավ-արեւմուտքում գտնվող Վան գավառում, հոկտեմբերի 23-ի երկրաշարժի արդյունքում անօթեւան մնացածների համար 1,2 հազար ժամանակավոր կացարաններ կառուցելու մասին: Այդ մասին հաղորդում է РИА Новости-ին՝ վկայակոչելով Եվրահանձնաժողովից ստացված հաղորդագրությունները:
Ժամանակավոր կացարանների կառուցման արժեքը կարող է կազմել շուրջ 4 մլն. եվրո: Այդպիսի կացարանների գնումն ու հավաքումը իրականացվելու է թուրքական <Կարմիր մահիկի> կողմից: Հենց այս կազմակերպությունն է հանդիսանում ԵՄ-ից ստացվելիք նվիրատվության հասցեատերը: Այդուհանդերձ, մարդկանց կացարաններով ապահովելու մյուս աշխատանքներն իրականացվելու են տարբեր կազմակերպությունների, այդ թվում՝ Վանի կառավարության եւ քաղաքապետարանների հետ համագործակցությամբ:
Նոր կացարանները կարող են տեղավորել 6 հազար մարդ: Դրանք լինելու են կատարելապես մեկուսացված երկու սենյականոց տներ՝ խոհանոցով եւ սանհանգույցով, դրանք կմտակարարավեն ջրով եւ էլեկտրաէներգիայով, նաեւ առանձին կոյուղի կունենան: Թուրքական NTV հեռուսաալիքը միաժամանակ տեղեկացրել է երկրաշարժի գոտում վնասված ավելի քան 3 հազար տներ քանդելու մասին:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ Թուրքիայում տեղի ունեցած 7,2 մագնիտուտով երկրաշարժի զոհերի թիվը հասել է 601-ի: Տեղի սեյսմոլոգները ավելի վաղ ենթադրում էին, թե տարերային աղետի զոհերի թիվը կարող է կազմել 500-1000 մարդ: Երեկվա դրությամբ՝ աղետից հետո փլատակներից դուրս բերվածների թիվը 188-ն էր: