
Հիշեցնենք, որ ինչպես այսօր` ավելի վաղ, դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, անհայտ քաղաքացին ահազանգել է ոստիկանության Կոտայքի բաժին և հայտնել, որ Աբովյան քաղաքի Երիտասարդական փողոցի վրա գտնվող երկաթգծին հարակից տարածքում տղամարդու դիակ կա:
Դատաբժշկի նախնական եզրակացությամբ, դիակի վրա բռնության հետքեր չկան: Դիակի հայտնաբերման վայրում հավաքվածները ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանին հայտնել են, որ մահացածը եղել է թափառաշրջիկ, իսկ նրա դիակի մոտ հայտնաբերվել են գարեջրի դատարկ շշեր:
Հաշված րոպեների ընթացքում ոստիկանության Կոտայքի բաժնի աշխատակիցները դեպքի վայր բերեցին մեծ թվով թափառաշրջիկների, որ ճշտեն մահացածի ինքնությունը: Նրանցից ոչ ոք չկարողացավ կոնկրետ ասել մահացածի տվյալները, սակայն շատերը նշում էին, որ մահացածի հետ մի քանի անգամ խմել են, բայց անունը չգիտեն: