Թռչկանի ջրվեժում հիդրոէլեկտրակայանի շինարարությունը դադարեցվել է, տեխնիկան էլ՝ տարածքից դուրս է բերվել: Ինչպես գրված է «Պահպանենք Թռչկանի ջրվեժը» բնապահպանական խմբի հաղորդագրությունում, հիդրոէլեկտրակայանը կառուցող «Ռոբշին» ընկերությունը նման որոշում է կայացրել՝ հիմք ընդունելով բնապահպանության նախարարության առաջարկությունը: Ինչպես նաեւ քաղաքական տարաբնույթ շահարկումները կանխելու նպատակով է «Ռոբշինը» դադարեցրել Թռչկանում շինաշխատանքները:
«Մենք միաժամանակ հույս ենք հայտնում, որ հետագա քննարկումների ընթացքում կգտնվեն բոլորի շահերն արտահայտող լուծումներ»,-գրված է հաղորդագրության մեջ։
Նշենք, որ գրեթե մեկ շաբաթ է, ինչ բնապահպանները Թռչկանի ջրվեժի մոտ նստացույց են անում՝ հիդրոէլեկտրակայանի կառուցումը կանխելու նպատակով: