«Առավոտի» հարցերին պատասխանում է պաշտպանության նախարարը
«Յուրաքանչյուր պետության զինված ուժերի մարտունակությունը քննության է ենթարկվում մարտական պայմաններում: Հակառակորդին որակապես գերազանցելու սկզբունքով առաջնորդվելով` մեր բանակն ամեն օր այդ քննությունը գերազանց է հանձնում եւ թվաքանակով իրեն գերազանցող հակառակորդին պարտադրում հարաբերական խաղաղություն: Մեր զինվորները հերոսաբար են իրենց ծառայությունն իրականացնում հակառակորդի հետ շփման գծում: Նրանց նվիրումի ու մարտական ոգու շնորհիվ անառիկ են մեր պետության սահմանները»,- «Առավոտի» հետ բացառիկ հարցազրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Պաշտպանության նախարարի հետ Մարգարիտ Եսայանի բացառիկ հարցազրույցը կարդացեք «Առավոտի» վաղվա համարում: