Լիբիայի արդեն նախկին առաջնորդ Մուամմար Կադդաֆիին դիահերձող բժիշկը պատմել է, թե ինչից է մահացել գնդապետը: Գերմանական Spiegel պարբերականի տեղեկություններով, բռնապետը մահացել է գանգուղեղի կոտրվածքների արդյունքում, որի պատճառով նրա շնչառությունը կաթվածահար է եղել: Դիահերձումը ցույց է տվել, որ Կադդաֆիի մյուս օրգանները լավ վիճակում են եղել:
Բռնապետի մահվան եզրակացության մեջ, Կադդաֆիին դիահերձած բժիշկ Աբու Բակո Թրայնան գրել է. «Մահը վրա է հասել վնասվածնքների արդյունքում: Դա փամփուշտի՞, թե՞ ականի բեկորներ են եղել՝ մենք չգիտենք. այդ տարրը անհետացել է:
Կադդաֆիի դիահերձման պաշտոնական եզրակացությունը, որը տրվել է Տրիպոլիի բժիշկների կողմից, մոտ ժամանակներս կհրապարակվի, բայց առանց այդ դրվագի նրանք էլ չեն կարող շատ ավելին ասել»: Նա բռնապետի դին տեսել է անհամեմատ լավ վիճակում, քան՝ ակնկալել է: «Ես ենթադրում էի, որ նա շատ դաժան մահ է ունեցել, գեմատոմաներ, ջարդվածքներ, վերքեր: Կարծում էին, որ նրան ծեծելով սպանել էին: Բայց երբ մենք մաքրեցինք նրա մարմնի վրայի արյունը, որեւէ կապտուկ չտեսանք, կողերի ոչ մի կոտրվածք»,- հայտարարել է Աբու Բակո Թրայնան:
Նրա ասելով, «գնդապետի տաբատը դարչնագույն է եղել, հագին եղել է ռետինե կոստյում: Կադդաֆիի դեմքը 69 տարեկան զառամյալի դեմք էր, բայց մարմնի ներքեւի հատվածը 40-ամյա տղամարդու մարմնի էր նման, գրեթե առանց կնճիռների եւ հարթ փորով»:
Հիշեցնենք, որ Կադդաֆին թաղվել է Միսուրատա քաղաքի հարավային շրջաններից մեկում, իսկ նրա հայրենի Սիրթ քաղաքում, Spiegel-ի մատուցմամբ, անարգվել է Կադդաֆիի մոր եւ հոր գերեզմանները, նրանց աճյունները գողացվել են: