Facebook սոցիալական ցանցում այս պահին հարցում է անցկացվում, թե մայրաքաղաքի բնակիչներն ում են ուզում տեսնել Երեւանի քաղաքապետի պաշտոնում:
Սոցցանցի օգտատերերի մեծ մասը նախընտրում է քաղաքապետի ներկայիս պաշտոնակատար, փոխքաղաքապետ Տարոն Մարգարյանին: Առայժմ նա հավաքել է 1810 ձայն: Մնացած թեկնածուները բավականին զիջում են ձայներով: 2-րդ տեղում է Երեւանի ներկայիս ավագանու անդամ Բագրատ Հարությունյանը, որը ստացել է 204 ձայն: Մյուս փոխքաղաքապետ Կամո Արեյանին քաղաքապետի պաշտոնում տեսնելու ցանկություն է հայտնել ընդամենը 25 Facebook-ցի: ՀԱԿ անդամ Վահագն Խաչատրյանի օգտին, որը մայրաքաղաքի նախկին քաղաքապետերից է` քվեարկել է 161 մարդ: Նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանին նույն պաշտոնում տեսնելու ցանկություն ունի 183 երեւանցի: Ցուցակում կան նաեւ ուրիշ նախկին քաղաքապետեր՝ Ալբերտ Բազեյանը, Երվանդ Զախարյանը եւ Սուրեն Աբրահամյանը, որոնցից ոչ մեկի օգտին 15 հոգուց ավելի մարդ չի քվեարկել: Սոցցանցի 19 օգտատեր էլ քվեարկել է Արտաշես Գեղամյանի օգտին:
Կարդացեք նաև