Լրահոս
Օրվա լրահոսը

Քանաքեռ-Զեյթունը՝ 1 օր առանց ջրի

Հոկտեմբեր 31,2011 17:52

Նոյեմբերի 2-ին, ժամը 10-ից մինչեւ նոյեմբերի 3-ը, ժամը 10-ը  Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում ջրամատակարարումը կդադարեցվի: Պատճառը այստեղ իրականացվող շինարարական աշխատանքներն են: Դադարեցվելու է Քանաքեռ եւ Բոյնի թաղամասերի, Գոգոլի, Մ. Ավետիսյան, Նորաշխարհյան, Շովրոյան, Ռայնիսի, Լեփսիուսի, Ռուբինյանց ու Դրոյի փողոցների, Թբիլիսյան խճուղու 1, 2, 3, 4, 6, 7, 10, 5/1, 2/715, 35/1, 35/2 շենքերի, Պ. Սեւակի փողոցի 90, 92, 106 բ/բ շենքերի, Ուլնեցի փողոցի 1, 2, 72, 74, 76, 70/1 շենքերի եւ 3-րդ փակուղու բազմաբնակարան շենքերի, Առինջ, Բալահովիտ, Պտղնի գյուղերի, Վ. Ֆանարջյանի անվան ռենտգենաբանության եւ ուռուցքաբանական ինստիտուտի, Պրոթեզավորման կենտրոնի, «Աշտարակ Կաթ» գործարանի, «Լյուքս» կոշիկի ֆաբրիկայի ու հարակից տարածքների ջրամատակարարումը:

Այս մասին տեղեկացնում են «Երևան Ջուր» ընկերությունից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել