Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Վահան Հովհաննիսյանը կառավարությանը. «Մի ընգեք տաքսիստների հետեւից»

Հոկտեմբեր 31,2011 17:31

Վահան Հովհաննիսյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ նոր հարկային փաթեթին: Ասաց, որ ՀՅԴ-ն դեռեւս դրան չի ծանոթացել, բայց ակնկալում է դրական քայլեր: Մինչեւ այժմ պետության վարած հարկային քաղաքականությունից դժգոհ է. «Ինչո՞ւ է մեր կառավարությունը պարտադրում մեր եկամուտների պետական կոմիտեին այդքան կոշտ եւ ծանր ճնշման տակ դնել մանր եւ միջին բիզնեսը: Վերջապես կաֆեների տերերին անընդհատ վերահսկելով, անընդհատ մի բանակ հարկային տեսուչներ նրանց կաֆեներում պահելով, որ հաշվեն, թե կալբասը ինչ հաստությամբ են կտրում… Դա ճիշտ չի…Դա աննորմալ երեւույթ է»: Վահան Հովհաննիսյանը կառավարությանն առաջարկում է՝ գրել հաստատագրված վճար, նույիսկ 2-3 անգամ ավելի, քան այսօրվանն է: «Վստահեցնում եմ ձեզ, նրանք կհամաձայնեն: Բայց մի էդքան հետապնդեք, մի ընգեք տաքսիստների հետեւից: Ասեք իրենց՝ ինչքանա ակնկալում պետությունը իրենցից ու թողեք հանգիստ աշխատեն, դա վերաբերում է շատ ուրիշ ոլորտներին»,- ասում է Վահան Հովհաննիսյանը՝ շատ լավ հասկանալով, կառավարությունն իր տնտեսական ծրագրերը կառուցելիս հաշվի է առնում, որ երկրում լինելու են անձեռնմխելի տնտեսվարող սուբյեկտներ, ու նա չի կարողանա պարտադրել արդար խաղի կանոններ: «Մինչեւ օրս հարկային բեռի ծանրությունը ընկել է այն տարրերի վրա, որոնց պետք է այսօր թույլ տան՝ շնչեն, թույլ տան՝ մի քիչ ոտքի կանգնեն, թույլլ տան, որ հարստանան, որպեսզի վաղն այդ բյուջեն կարողանա իսկապես աճի»,- ասում է Վահան Հովհաննիսյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31