Լրահոս
Օրվա լրահոսը

Դիվանագետները Ջերմուկում էին, քաղաքի պայծառ ապագան դեռ չի երեւում

Հոկտեմբեր 31,2011 17:26

Հանգստյան օրերին Ջերմուկում էին մեր երկրում դիվանագիտական առաքելություն իրականացնող արտասահմանյան գերատեսչությունների 9 ներկայացուցիչներ (ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Չինաստանի, Ուկրաինայի, Բուլղարիայի, Լեհաստանի եւ Ղազախստանի դեսպանները), չնայած հրավերն ուղարկվել էր ՀՀ-ում հավատարմագրված բոլոր դեսպաններին:

Ջերմուկի քաղաքապետարանից տեղեկացանք, որ այցը ճանաչողական էր՝ նպատակն էր օտարներին ծանոթացնել Ջերմուկի զարգացման ծրագրերին ու զբոսաշրջային հնարավորություններին:

Դիվանագետները ճոպանուղի են նստել, հայկական կոնյակ խմել, եղել Ջերմուկի ջրվեժում, նաեւ հանրապետական պատգամավոր Աշոտ Արսենյանի «Ջերմուկ գրուպ» ընկերությունում:

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության 2008 թվականի սեպտեմբերի 18-ի 1064-Ն որոշմամբ Ջերմուկը հայտարարվել է զբոսաշրջային կենտրոն, իսկ 2012 թվականի հունվարի մեկին պետք է ունակ լինի տարեկան  100 հազար զբոսաշրջային այցելություն եւ տարեկան 100 մլն ԱՄՆ-ի դոլարին համարժեք եկամուտ ապահովել:

2012 թվականի հունվարի մեկից 60 օր առաջ Ջերմուկում նման ռեսուրսներ չկան, կան դիվանագետների կարճատեւ այցեր, քանդած ու չլուսավորված փողոցներ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31