«Ժառանգություն» խմբակցության անդամ Արմեն Մարտիրոսյանը նախընտրական եւ հետընտրական դաշինքների վերաբերյալ այսօր կազմակերպված քննարկման ընթացքում «պատմության զիգզագի» արդյունք որակեց անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին խորհրդարանական կոալիցիայի «ոդիսականը», երբ ՀՀՇ-ն միավորվեց «Հանրապետություն» խմբակցության հետ, որը մտավ խորհրդարան, եւ հիմա, ըստ էության, այդ երկու ուժերն էլ պայքարում են միմյանց դեմ: