Լրահոս
Օրվա լրահոսը

Անվճար զանգահարեք Օմբուդսմենի գրասենյակ

Հոկտեմբեր 31,2011 16:49

«ԱրմենՏել» ՓԲԸ (ապրանքանիշը Beeline) Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին տրամադրեց 116 անվճար կարճ հեռախոսահամար` քաղաքացիներից զանգեր ընդունելու նպատակով: Գիտակցելով մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի արդյունավետ գործունեության կարեւորությունը, ընկերությունը հոգալու է 116 կարճ հեռախոսահամարի տեղադրման ու սպասարկման հետ կապված բոլոր ծախսերը: Այս համարին զանգահարելու դապքում «ԱրմենՏել» ընկերությունը գումար չի գանձելու Beeline ֆիքսված և շարժական կապի բաժանորդներից, իսկ Հայաստանի այլ օպերատորներից չի գանձվելու զանգերի վերջնավորման ծառայության վճարը:

«Մեր աջակցության շնորհիվ երկրի քաղաքացիները կկարողանան անվճար զանգահարել 116 հեռախոսահամարին և թողնել հաղորդագրություն կամ ստանալ անհրաժեշտ խորհրդատվություն մարդու իրավունքների պաշտպանության հարցերի վերաբերյալ: Հուսով ենք, որ Օմբուդսմենի և հասարակության ներկայացուցիչների միջև հաղորդակցման նոր եղանակը կնպաստի մարդու իրավունքների պաշտպանության արդյունավետության բարձրացմանը` հանուն Հայաստանի ապագայի», – նշեց «ԱրմենՏել» ՓԲԸ Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

Նշենք, որ  116 հեռախոսահամարն Օմբուդսմենի գրասենյակին տրամադրվել է անվճար, առանց ամսեկան բաժանորդավճարի:

 

Ըստ «ԱրմենՏելի» հաղորդագրության

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31