Լրահոս
Օրվա լրահոսը

2012-ին կավելանան հարկատեսակները

Հոկտեմբեր 31,2011 16:44

Հաջորդ տարվա  պետական բյուջեում  101 միլիարդ դրամի լրացուցիչ եկամուտներ ապահովելու նպատակով կառավարությունը ԱԺ է ներկայացրել հարկային նոր փաթեթ:

  Հարկային օրենքներում փոփոխություններ առաջարկելով՝ կառավարությունը նախատեսում է  ներկայիս 7000 դրամ սոցվճարների փոխարեն  գանձել 9000 դրամ: Ընդ որում, 100.000 դրամը գերազանցող աշխատավարձերի դեպքում սոցվճարների համար գանձվող գումարի արժեքն էլ կբարձրանա: Այսօր տեղի ունեցած ասուլիսում Հայրենական արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը մտահոգություն հայտնեց, որ  կառավարության այս որոշումը կարող է մեծացնել ստվերային տնտեսությունը. «Սա պրոգրեսիվ հարկատեսակ է՝ շատ ստացողը շատ հարկ պիտի մուծի, բայց արդյո՞ք մեր գործարարները պատրաստ են դրան»:
 Հարկային նոր փոփոխություններում կառավարությունը  առաջարկում է գինու, կոնյակի, գարեջրի , սպիրտի ակցիզահարկերն էլ հավասարեցնել  դրսից ներմուծվող ապրանքների հարկերին: Պարոն Սաֆարյանի կարծիքով,  այդ որոշումը չի խրախուսում  տեղական արտադրողին  եւ կարող է դառնալ ալկոհոլային խմիչքների շուկայում գնաճի նոր հնարավորությունների պատճառ: Հարկային նոր փաթեթը  նախատեսել է նաեւ շքեղության հարկատեսակի ավելացում: Պարոն Սաֆարյանի խոսքերով,  3 տարվա թարմություն ունեցող մեքենաները, որոնք 200–ից ավելի  բարձր ձիաուժ ունեն, ներմուծման դեպքում շարժիչի 1 ձիաուժի համար  լրացուցիչ   հարկատեսակներով պետք է հարկվեն: Եթե ԱԺ-ն հավանություն տա կառավարության  առաջարկած այս փոփոխություններին, ապա հաջորդ տարվանից կավելանան նաեւ հաստատագրված վճարները, ինչն, ըստ պարոն Սաֆարյանի, անխուսափելիորեն կհանգեցնի բոլոր ապրանքների գնաճի:   Բանախոսին մտահոգել է նաեւ  արտահանվող մետաղական հումքի համար  10% -ի չափով նախատեսված մաքսատուրքերը, որոնք նախկինում  չեն գանձվել. «Արտահանման ծավալների կեսից ավելին բաժին է ընկնում մետաղի հումքի արտահանմանը , հնարավոր է, որ հարկային այսպիսի գործառույթը  նվազեցնի արտահանման ծավալները, իսկ արտահանման ոլորտում լուրջ խնդիրներ ունենք…Սա ոչ թե կփոքրացնի ստվերային տնտեսությունը, այլ նոր ստվեր կարող է առաջացնել ու ազդել փոքր ու միջին բիզնեսի վրա, նրանց արտադրական ծավալներն էլ կփոքրանան»: Պարոն Սաֆարյանի կարծիքով, ցանկացած հարկային խստացում առնվազն կես տարի առաջ  պետք  է արվի, որ տնտեսվարողները կարողանան համադրել իրենց տնտեսական գործառույթները հարկային նոր փոփոխություններին:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31