Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Քաղաքական գործիչները սեքսում՝ «ոչ թե որակ, այլ քանակ»

Հոկտեմբեր 31,2011 16:37

Ըստ սեքսապաթոլոգների՝ հատկապես տղամարդկանց ընտրած մասնագիտության միջոցով կարելի է կանխագուշակել նրանց սեքսուալության աստիճանը: Պարզվում է՝ այն տղամարդիկ, ովքեր զբաղվում են քաղաքական եւ հասարակական գործունեությամբ, ընդհանուր առմամբ կարողանում են դուր գալ կանանց, տպավորություն թողնել նրանց վրա: Սեքսի ժամանակ այս ոլորտի տղամարդիկ զգայուն են, ակտիվ, բայց հիմնականում գործում են «ոչ թե որակ, այլ քանակ» սկզբունքով: Նրանց սեքսը հիշեցնում է նախընտրական քարոզարշավ. «մինչեւ»-ը խոստումնալից է, իսկ«հետո»-ն՝  հիասթափեցնող: Սեքսապաթոլոգ Վ. Շահրամանյանի բնութագրմամբ՝ ղեկավար մարդկանց բնորոշ է գործին պատասխանատվությամբ մոտենալը, դժվար իրավիճակներում արագ կողմնորոշվելը: Մշտական երկարատեւ սթրեսային վիճակները չեն կարող չանդրադառնալ նրանց ինտիմ կյանքի որակի վրա: Պարզվում է՝ ղեկավար մարդիկ հաճախ ունենում են էրեկցիայի թուլացման հետ կապված խնդիրներ: Ղեկավարները հաճախ հայտնվում են «սեքսուալ փակուղում»: Հոգնած պետը ցանկանում է հանգստանալ սիրելի կնոջ գրկում: Բայց վերջինս, որը սովոր է նրան միշտ ժիր տեսնել՝ ակնկալում է ակտիվ սեքսուալ վարքագիծ: Արդյունքում՝ ուժասպառ տղամարդը ստիպված է վերջին ճիգերն օգտագործել եւ ինչ-որ մի կերպ պահպանել «հերոսի» կոչումը: Ղեկավարների սեքսուալ վարքագծին բնորոշ է բնական կամ արհեստական, բայց մշտական ցանկասիրությունը: Նույնիսկ ամենաանօգնական տղամարդը, երբ իր դռների վրա փակցնում է «պետ» մակագրությունը, վերածվում է Կազանովայի ու սկսում ենթակա կանանց հետ զբաղվել սիրախաղով: Իսկ դա ընդամենը բարձր աստիճանի հաստատման մի ձեւ է, բոլորին իրենց տեղը ցույց տալու եւ սեփական իշխանությունն ապացուցելու ենթագիտակցական ձգտում: Հոգեվերլուծաբան Վարդգես Հունանյանը նշում է. «Հայերը  ստանձնելով թեկուզ իրենց բակի թերթի կրպակի շեֆի պաշտոնը՝ փոխում են իրենց ամբողջ ապրելակերպը: Ղեկավարներն ինքնահաստատման ձգտելով՝ առաջին պլան են բերում իրենց սեռական կյանքը: Այս մարդկանց խորին համոզմամբ՝ իրենք ինչքան շատ կանանց հետ սեռական հարաբերություններ ունենան, այնքան  դառնալու են ավելի «լավ տղա»  ու ազդեցիկ ղեկավար: Սակայն այսպիսի ղեկավարները շատ արագ հայտնվում են «սեքսուալ փակուղում», քանի որ միշտ չէ, որ բոլոր կանայք են նմանների համար հասանելի լինում»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31