Վայրկյաններ առաջ Թուրքիայի Իզմիթ քաղաքում պարզվեց, որ շախմատի Հայաստանի մինչեւ 16 տարեկանների հավաքականը համաշխարհային օլիմպիադայում նվաճեց արծաթե մեդալ: Մեր տղաները 3,5:0,5 հաշվով հաղթեցին Ղրղըզստանին: Սակայն վերջնական 28,5 միավորը չբավականացրեց 1-ին հորիզոնական ելնելուն, քանի որ ռուսներն իրենց հերթին 2,5:1,5 հաշվով առավելության հասան չեխերի նկատմամբ՝ կես միավորով գերազանցելով Հայաստանին: