Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Այրումի սողանքի գոտում աշխատած ընկերությունը դեռ չի վարձատրվել

Հոկտեմբեր 31,2011 14:36

Հոկտեմբերի 13-ից Նոյեմբերյանի ճանապարհաշինական «Լեւոն երկրորդ» ընկերությունը Այրումի սողանքի գոտում չի իրականացնում աշխատանքներ: Ընկերությունը սողանքի գոտում հողի հեռացման աշխատանքների համար դեռեւս չի ստացել գումար: ՀՀ կառավարությունը հոկտեմբերի 20-ին որոշեց Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզում տեղի ունեցած արտակարգ իրավիճակի վայրում որոնողափրկարարական աշխատանքների կատարումն ապահովելու նպատակով իր պահուստային ֆոնդից 65,642 միլիոն հատկացնել, որից 27 միլիոնը տրանսպորտային նյութերի, 13 միլիոնը՝ հատուկ նպատակային նյութերի, 400 հազարը՝ մասնագիտական ծառայությունների համար: Գումարները, սակայն, դեռ տեղ չեն հասել:

Դեռ չվարձատրված «Լեւոն երկրորդ» ՍՊԸ ինժեներ Լադիկ Մամյանից տեղեկացանք, որ տրանսպորտի եւ կապի նախարարությունը մասնագիտացված մի կազմակերպության պատվիրել է  Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի այդ հատվածի վերականգնման նախագիծը: Հիմա Հայաստան բեռներ տեղափոխող խոշոր բեռնատարները ստիպված են երթեւեկել սողանքի գոտին շրջանցող Նոյեմբերյան-Իջեւան ճանապարհով: Այն ձգվում է Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով, իսկ մեծ մեքենան հարմար թիրախ է ազերի զինյալների համար: Այդ ճանապարհի Ոսկեպար-Կիրանց հատվածը ձգվում է բարձրադիր գոտով ու ձմռան մերկասառույցին խոշոր բեռնատարները դժվարանում են նեղլիկ ոլորաններում կատարել շրջադարձ: Սկսվել է աշնանային անձրեւների սեզոնը, որի պատճառով առայժմ հնարավոր չէ կատարել ճանապահաշինության աշխատանքներ: Իսկ Այրումի մոտ սողանքից վնասված միջպետական ճանապարհի շուտափույթ վերականգնումն անհրաժեշտություն է՝ այլընտրանք չկա:

 ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31