Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ տնտեսական կոնֆերանսում ընդունված բանաձեւը

Հոկտեմբեր 31,2011 13:25

 

Երևանում երեկ կայացած Հայաստանի Հանրապետական կուսակցության առաջին տնտեսական կոնֆերանսի արդյունքում ընդունվել է բանաձեւ:

Համաժողովը, ամփոփելով իր արդյունավետ աշխատանքները, առաջարկում է.

Հայաստանի Հանրապետական Կուսակցության ղեկավար մարմիններին`

  1. Քննարկել ՀՀ կառավարության 2008-2011 թվականների գործունեության արդյունքների հիման վրա ՀՀԿ այլ թեմատիկ-ոլորտային համաժողովների կազմակերպման և անցկացման հնարավորությունը:
  2. Շարունակել կուսակցության արտաքին կապերի և միջազգային համագործակցության ընդլայնման քաղաքականությունը:

Հայաստանի Հանրապետական Կուսակցության մարզային և տարածքային կառույցներին`

  1. Ջանքեր գործադրել, որպեսզի ՀՀ կառավարության նախաձեռնած լայնածավալ բարեփոխումները հասանելի լինեն ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու համար ՀՀ ողջ տարածքում:
  2. Մարզերում և տարածքներում ՀՀԿ-ի անդամներին և համակիրներին ներկայացնել և նրանց հետ քննարկել Հայաստանի Հանրապետության կառավարության 2008-2011 թվականների գործունեության արդյունքները և ՀՀԿ-ի տնտեսական կոնֆերանսի բանաձևը:
  3. ՀՀԿ-ի անդամների և լայն հանրության հետ քննարկումների արդյունքում ձևակերպել և ներկայացնել առաջարկներ, որոնք հիմք կհանդիսանան 2012 թվականի ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին ընդառաջ Հայաստանի Հանրապետական Կուսակցության նախընտրական ծրագրի տնտեսական մասի մշակման համար
Ըստ Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31