Գեղարքունիքի մարզպետարանից տեղեկացանք, որ մարզպետ Նվեր Պողոսյանը մարզպետարանի աշխատակիցներից պահանջել է խիստ լինել եւ մինչեւ տարեվերջ համայնքների սեփական եկամուտների հավաքումը հասցնել նորմալ մակարդակի: Այսօր կան համայնքներ, որ 50 տոկոսից ցածր ցուցանիշներ են արձանագրում:
Խստությունը կարող է դրսեւորվել նաեւ այսպես. պետական աջակցություն եւ սոցիալ-տնտեսական նշանակության ծրագրերի ներդրումները կբացառվեն այն համայնքներում, ուր սեփական եկամուտները չեն հավաքագրվի ամբողջությամբ:
Նոյեմբերի 24-ին «Հայաստան» համահայկական հիմնադրամի հերթական հեռուստամարաթոնն է: Այս առթիվ Նվեր Պողոսյանը մարզպետարանից, Գեղարքունիքի համայնքներից եւ կազմակերպություններից ակնկալում է ակտիվ մասնակցություն եւ բարձր ցուցանիշ ունեցող նվիրատվություն: