Ամեն երկուշաբթի մենք ներկայացնելու ենք բլոգերի տեսություն, ավելի շուտ` ընտրելու ենք մի թեմա, եւ մեջբերելու, թե ինչպես են դրան արձագանքել հայկական բլոգոսֆերայի առանձին ներկայացուցիչներ:
Այս անգամ մեր թեման Երեւանի քաղաքապետի պաշտոնից Կարեն Կարապետյանի հրաժարականն է:
Մեջբերում առաջին` հետեւյալ բլոգից
Կարդացեք նաև
Կարեն Կարապետյանի հետ կապված մի քանի բան հաստատվեց.
1. Լուրջ փոփոխությունների իշխանությունը ուզի էլ չի կարող գնալ, նույինիսկ ապօրինի կառուցած չխմած բուդկա քանդելու ուժ չունի /եթե իհարկե տերը մի խեղճ մարդ չի/
2. Բավական է մարդ գոնե տեսքից հանցագործի կամ դեբիլի պես չլինի՝ արդեն մարդկանց դուրը գալիս է, քանի որ գրեթե /համարյա/ բոլոր մնացած ղեկավարները հենց հիշատակված կատեգորիաներին են պատկանում: Ընդհանրապես, բարձր պաշտոնում համակրելի եւ խելացի մարդ տեսնելը մարդկանց շոկի մեջ է գցում:
Մեջբերում երկրորդ` հետեւյալ բլոգից
Ժողովու՛րդ, դուք հասկացա՞ք, թե ՀՀ-ում պաշտոնյա լինելը ինչ է նշանակում էդ պաշտոնյաների համար: Նույնիսկ հասարակ մահկանացուների համար աշխատանքի ընդունվելը ենթադրում է կոնկրետ պայմանագրային պարտավորություններ, կապված նաեւ ժամկետների հետ: Այսինքն, եթե ոչ մի արտառոց բան չի եղել, դու իրավունք չունես, ուղղակի վերցնել ու մի քանի օրվա մեջ հայտարարել, թե թողում գնում ես ավելի լավ գործի:
Հիմա ոչի՞նչ, որ սա պետական պաշտոն է, իսկ պետական պաշտոնյան լիքը պարտականություններ ունի: Ոչի՞նչ, որ ք-պետի պաշտոնը ք-պետի համար խոպանի պես բան էր, ոչ թե պատասխանատվության զգացողություն պետության հանդեպ: Ոչի՞նչ, որ նա պետական գործը կիսատ թողեց, որ Ռուսաստանում խաչիկաշխատի ավելի փողոտ մասնավոր ֆիրմայում գործի ընդունվի:
Ոչի՞նչ, որ մեր երկրում պաշտոններ են զբաղեցնում մարդիկ, ովքեր առաջնորդվում են միմիայն սեփական շահով, կամ էլ կոնկրետ էս դեպքում սեփական դրայվով: Դրայվս չի տալիս, էլ ք-պետ չեմ աշխատի:
Բա մեր երկրում պատասխանատվության կանչող օրենք չկա՞ նման անպատասխանատու որոշումների համար:
Երրորդ մեջբերումը՝ գուցե արդեն հաջորդ քաղաքապետի համար, հետեւյալ բլոգից
Ինչումն է էս քաղաքի էությունը, բովանդակությունը…
Սրանից էր պետք սկսել։
Մարդիկ գրում են` մեզ կոսմետիկ լուծումներ պետք չեն։
… Հասարակ բան. թմբուկին մինչեւ հասնելը գուցե որոշում հանվեր շենքերի արտաքին տեսքերի մասին:
Նոր չափանիշներ մշակվեն ներքին հարդարումների… լվացքները դուրսը չփռեն… հետուառաջ չանեն պատերը…
Գոնե` նոր շենքերի համար։
Միանգամից` կրպակներ։
Տեսքը գցելով լինի, բա` էս նոր շենքերը:
Կամ ինչու թույլերի կրպակներից սկսվեց կրպակազերծության գործը:
….Տանիքների հարցը լուծվի, ոնց նայում ես վերեւից` կարկատած Երեւան է։
Վահանակների գովազդային։
Խանութների արտաքին տեսքի, ցուցանակների…
Ինչ տեսքի բերվեն քարե շենքերը, ինչ տեսքի` պանելայինները։
Որ շենքերը պահպանել ու ինչու։
…. Տրանսպորտը։
…Լիքը բան, բայց դրանք բոլորը գան լրացնելու, թե` ՈՐՆ Է ԵՐԵՎԱՆԻ ԷՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ։
Նախ` հասկանանք, էլի, Երեւանն ինչ է, ով է, ինչ է դառնալու: