Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ի կոնֆերանսները շարունակական կլինեն

Հոկտեմբեր 30,2011 22:33

Այսօր կայացած Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) տնտեսական կոնֆերանսի ժամանակ բանաձեւ ընդունվեց, ըստ որի առաջարկվում էր քննարկել ՀՀ կառավարության գործունեության արդյունքների հիման վրա ՀՀԿ այլ թեմատիկ ժողովների անցկացման հարցը: Առաջարկություններն ամփոփել էր նոր ստեղծված խմբագրական հանձնաժողովը, որի նախագահն է Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը։ Նա ներկայացրեց  համաժողովի մասնակիցներից ստացված առաջարկությունները, որոնք պետք է ներառվեն ՀՀԿ տնտեսական կոնֆերանսի ընդունած բանաձեւում: Նրա խոսքերով՝ բոլոր առաջարկությունների հետ կապված քննարկումներն ավարտվել են դրական: Առաջարկություն էր եղել կարեւոր միջազգային կապերը եւ  արտասահմանյան գործընկերների մասնակցութունը կոնֆերանսին, իսկ ՀՀԿ մարզային ու տարածքային կառույցներին առաջարկություն է արել կառավարության բարեփոխումները հասանելի դարձնել ՀՀ ողջ տարածում եւ մարզերում, ՀՀԿ համակիրերին ներկայացնել կառավարության գործունեության արդյունքներն ու տնտեսական կոնֆերանսի բանաձեւը: Վարչապետ Տիգրան Սարգսյանն էլ ավելացրեց, որ առաջարկ է եղել կոնֆերասները ավանդական դարձնել եւ անցկացվեն  ոչ միայն Երեւանում, այլեւ՝ մարզերում:

Մեր այն հարցին, թե նման կոնֆերանսներ էլի կլինեն եւ որոնք են լինելու դրանց նպատակները, Ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանը պատասխանեց.  «Իհարկե, ապագայի անելիքները ամրագրված են մեր ծրագրերում։ Այսօր 2 նպատակ կա, ցույց տալ, թե ինչ է արվել եւ իրազեկել, որպեսզի կառավարության ջանքերը երեւան՝ կոռուպցիոն վերացնելու համար»։ Այնուհետեւ Ֆինանսների փոխնախարարը ճեպազրույցում ասաց, թե  ինչ ճանապարհերով է կառավարությունը նախատեսում լցնել եկող տարվա բյուջեն. «Սովորաբար կանխատեսումները , որ կատարվում են, երկու կողմ ունեն` ինչպիսի տնտեսական աճ ենք ունենալու եւ տնտեսական աճի ցուցանիշից ելնելով՝ որքան հարկ կարող ենք հավաքել»: Նրա խոսքերով՝ կանխատեսվում է 4.2 % իրական աճ, իսկ 4.6 %-ը դեֆլյատորի գնային ցուցանիշն է, ինչը նշանակում  է, որ մեր տնտեսությունը  եկամտային մասով մոտ 8. 8 % անվանական աճ է գրանցելու եւ  դրանից հարկեր են հավաքվելու:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31