Լրահոս
Օրվա լրահոսը

Կանխատեսում են, որ խորհրդարանական ընտրություներում ՀՀԿ-ն կհաղթի

Հոկտեմբեր 30,2011 21:49

Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) այսօր տեղի ունեցած տնտեսական կոնֆերանսին որպես հյուր մասնակցող Ռուսաստանի Դաշնության «Յեդինայա Ռոսիա» կուսակցության անդամ Իգոր Չեռնիշենկոն լրագրողների հետ զրույցում ե՛ւ իրենց երկրի, ե՛ւ մեր երկրի ընտրությունների մասին կանխատեսում արեց։ Նրա կարծիքով, իրենց երկրում այս տարի կայանալիք պետդումայի ընտրություններում կհաղթի իրենց կուսակցությունը, իսկ Հայաստանում գերիշխող դիրք կունենա ՀՀԿ-ն. «Այդ կուսակցության հետ խորհրդարանում կլինեն նաեւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը եւ այլ ուժեր»։

Վարչապետ Տիգրան Սարգսյանն էլ համաժողովից հետո ճեպազրույցում հայտարարեց, որ իրենք մշտապես առաջնորդվել են համերաշխության ապահովման սկզբունքով, եւ ամեն ինչ արել են, որ այդ համագործակցությունը կայանա: Նա շեշտեց, որ ՀՀԿ-ն կարող էր միայնակ իշխանություն ձեւավորել, բայց ՀՀ նախագահը, հավատարիմ մնալով իր առաջադրած սկզբունքներին, նախապատվությունը տալիս է համագործակցությանը, ինչի հիման վրա ձեւավորվել է կոալիցիոն կառավարություն, որը գործում է կոալիցիոն փաստաթղթի մեջ ամրագրված սկզբունքների հիման վրա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31