Լրահոս
Օրվա լրահոսը

Շախմատի օլիմպիական չեմպիոնը կորոշվի վերջին երկու տուրում

Հոկտեմբեր 30,2011 12:57

Վերջին շախմատային օլիմպիադայի հաղթող Հայաստանի պատանեկան հավաքականը շատ մոտ է չեմպիոնի կոչումը պահպանելուն: Սակայն դրա համար անհրաժեշտ է վերջին երկու տուրերում հնարավորին չափ խոշոր հաշվով հաղթանակներ տոնել: Ստացվել է մի այնպիսի իրավիճակ, երբ ուժեղագույն հավաքականներն արդեն հանդիպել են միմյանց հետ ու հիմա նրանց մրցակիցները համեմատաբար թույլ են: Օրինակ, Հայաստանի մրցակիցն այսօր Ղազախստանն է, Ռուսաստանինը` Մալայզիան, Ադրբեջանինը` Թուրքիայի   «Կարմիրը», Իրանինը` Վրաստանը: Ռուսները 8-րդ տուրից հետո մեզանից կես միավոր են ետ, ադրբեջանցիները` 2,5: Մեր տղաներին մաղթում ենք միայն 4:0 հաշվով հաղթանակներ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31